Բրիտանական խոշորագույն Charities Aid Foundation (CAF) բարեգործական կազմակերպությունը կազմել է երկրների յուրահատուկ վարկանիշ, թե որոնք են ավելի շատ ծախսում բարեգործական նպատակներով:
Առաջին հորիզոնականներում են հայտնվել Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, որոնց վարկանիշը կազմել է 57 տոկոս:
Հայաստանը հավաքել է 27 տոկոս, նույնքան որքան Էկվադորը, եւ առաջ է անցել Թուրքիայից եւ Վրաստանից, որոնք հավաքել են 19 տոկոս, բայց ետ է մնացել Ադրբեջանից՝ 32 տոկոս: Ռուսաստանը, Վիետնամն ու Չեռնոգորիան հավաքել են 18 տոկոս: Ցանկը եզրափակել են Ուկրաինան, Բուրունդին եւ Մադագասկարը՝ 13 տոկոս:
Նշենք, որ հետազոտությունը ցույց է տվել, որ բարեգործության վրա ավելի շատ ծախսում են երջանիկ, քան հարուստ մարդիկ: Առաջին տասնյակում հայտնված երկրների ավելի քան կեսը զարգացող երկրներ են:




























