Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկները հայտնել են Բելեքի հյուրանոցներից մեկում երեխաների զանգվածային թունավորման մասին։ Հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 15 երեխա։
Ծնողների խոսքով, իրենք բողոքներ չունեն ապահովագրական ընկերության եւ հիվանդանոցի բժիշկների հանդեպ, սակայն զարմանք է առաջացնում հյուրանոցի աշխատակազմի դիրքորոշումը. դեպքից հետո այնտեղ հանգստանալու են գնացել շատ այլ մարդիկ, սակայն կատարվածի մասին նրանց ոչ ոք չի նախազգուշացրել։




























