Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությանն այսօր չհաջողվեց հավաքել անհրաժեշտ 27 ստորագրությունները Սահմանադրական դատարան դիմելու համար։ ՀԱԿ-ին հաջողվել է հավաքել ընդամենը 19 ստորագրություն, եւ վերջնաժամկետն ավարտվել է։

Այդուհանդերձ, ՀԱԿ  ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  ժամը 17։30-ին Սահմանադրական դատարան կներկայացնեն խմբակցության եւ Ազգային ժողովի 19 պատգամավորների` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումը։