Միանգամից երկու աստերոիդներ 11 ժամ ինտերվալով անցել են Երկրից բավական մոտ հեռավորությամբ:

Ինչպես հաղորդել է ԱՄՆ NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան (Փասադենա, Կալիֆոռնիա) «երկու երկնային մարմինները հնարավոր էր տեսնել երկնքում միջին չափի սիրողական աստղադիտակով: Դրանք չէին կարող բախվել մեր մոլորակի հետ»:

Նախկինում երկու այլ երկնաքարեր անցել էին մեր մոլորակից վտանգավոր հեռավորությամբ: Սակայն միաժամանակ երկու երկնաքարերի անցումը Երկրի եւ Լուսնի միջեւ ընկած հատվածով, շատ հազվադեպ երեւույթ է, նշել են NASA-ից:

Ինչպես նշում են աստղագետները, Արեւի շուրջ առ այսօր պտտվում են չհայտնաբերված մոտ 50 մլն երկնաքարեր: