Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի հետազոտողները մի բագ են հայտնաբերել, որը հնարավորություն է տալիս ջարդել   ОС Linux-ով համակարգիչները  «Backspace» ստեղնը 28 անգամ սեղմելու միջոցով, գրում է  Gazeta-ն՝ վկայակոչելով  Motherboard պորտալին:

Տվյալ մեթոդի օգնությամբ հնարավոր է շրջանցել համակարգի ներբեռնման արգելափակումը եւ լիակատար մուտք ստանալ  Grub կոնսոլին: Այդ կոնսոլը հնարավորություն է տալիս մուտք ստանալ համակարգչի բոլոր տվյալներին, վերացնել դրանք, լրտեսական ծրագրային ապահովում տեղադրել:  «Backspace» ստեղնը 28 անգամ սեղմելը հանգեցնում է հիշողության բուֆերի նպատակաթվային հագեցման, ինչը հնարավորություն է տալիս ամբողջությամբ շրջանցել գաղտնաբառի ներմուծումը:  Խոցելիությունը վերաբերում է  Linux-ի 2009-ի համակարգից մինչեւ վերջին տարբերակներին: Խոշոր դիստրիբյուտորները, այդ թվում նաեւ` Ubuntu-ն, Red Hat-ը եւ Debian-ը արդեն պատչ են թողարկել, որը վերացնում է խոցելիությունը: