Ղազախստանի խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում ընդունել է «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծման նախիջեւանյան համաձայնագրի վավերացման մասին» օրենքը, հաղորդում է «ԿազՏԱԳ»-ը:

Ղազախստանի փոխարտգործնախարար Նուրլան Երմեկբաեւը, պատգամավորներին ներկայացնելով տվյալ օրինագիծը, նշել է, որ երկրի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը համագործակցությունն է թյուրքալեզու պետությունների հետ:

«Ստորագրվել է մեր փոխհարաբերությունների համար պատմական փաստաթուղթ՝ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծման մասին»,- շարունակել է փոխնախարարը:

Տվյալ համաձայնագրի շրջանակներում նախատեսված է ստեղծել քարտուղարություն, որը պետք է դիտարկում անցկացնի խորհրդի որոշումների կատարման ուղղությամբ:

Քարտուղարությունը գտնվելու է Ստամբուլում: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ադրբեջանն ու Թուրքիան: