«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի Երեւանի Ազատության հրապարկում ավարտվեց: Երթը անցավ առանց լուրջ միջադեպերի, միայն Նալբանդյան փողոցում ոստիկանները պատ կազմեցին կառավարության շենքի դիմացի մայթին եւ թույլ չտվեցին երթի մասնակիցներին մոտենալ կառավարության շենքին՝ վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» օրենքը: (ֆոտոռեպորտաժ)
Երթի ավարտին Ժիրայր Սեֆիլյանը հիշեցրեց իր կոչը ուղղված բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերը ներկայացնող երիտասարդներին, որ միանան իրենց Ազատության հարապարկում, քանի որ «այնտեղ է ձեւավորվում ապագա Հայաստանի մանրակերտը»:
Հերթափոխով շուրջօրյա նստացույցերը Ազատության հարպարակում շարունակվում են :
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Երեւանի Ազատության հրապարակոմ ամենօրյա նստացույցերով եւ Երեւանում ու մարզերում պարբերական հանրահավաքներով պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները:




























