Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ հունվարի վերջին ընդունելու է իր իրանցի գործընկերոջը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Փարիզ կայցելի հունվարի վերջին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոհանին փարիզյան ահաբեկչությունների պատճառով հետաձգել է իր այցելությունները Ֆրանսիա, Իտալիա եւ Վատիկան: Իրանի նախագահի այցը Իտալիա նախատեսվում էր նոյեմբերի 14-15-ը, իսկ Ֆրանսիա՝ նոյեմբերի 16-18-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարքից զոհվել էր 130 մարդ:




























