Բրիտանական նավթային BP ընկերությունը հրապարակել է Մեքսիկական ծոցում նավթահորի կործանման պատճառների ուսումնասիրման ներքին հետաքննության զեկույցը:

Ինչպես եւ ակնկալվում էր, ընկերությունը մեղքի մի մասը բարդել է այլ ընկերությունների վրա, որոնք աշխատում էին Deepwater Horizon նավթահորում:

Առկա է նաեւ «մարդկային գործոնը»: Այսպես, BP-ի եւ Transocean-ի մասնագետները սխալ են մեկնաբանել ճնշման տվյալները: Մեղավոր են նաեւ, ըստ զեկույցի, Halliburton ընկերության աշխատակիցները, որոնք նավթահորում սարքավորումներ էին տեղադրել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ափին նավթային աղետը տեղի է ունեցել 2010թ. ապրիլի 20-ին: Միջադեպի արդյունքում 11 մարդ էր զոհվել: Հուլիսի կեսին արտահոսքը դադարեցվել էր, բայց արդեն ծովն էր թափվել 5 մլն բարել նավթ: BP-ն արդեն 8 միլիարդ է ծախսել բնապահպանական աղետի հետեւանքների վերացման համար: