Մոսկվայում աչքին կատարված կրակոցով սպանվել է «Լեսպրոմբանկի» վարչության նախագահ Միքայել Դաուդովը:
Մարդասպանը հարձակվել է գործարարի վրա ՌԴ մայրաքաղաքի Լենինյան պողոտայում: Ականատեսները վկայում են, որ գործարարը բախվել է ինչ-որ մեկի հետ` խանութից դուրս գալիս: Նրա հակառակորդը գրպանից հանել է գազային ատրճանակն ու կրակել Դաուդովի դեմքին: Գնդակը մտել է աչքն ու վնասել ուղեղը: Գորածարարը տեղում մահացել է:
Որոշ լրատվամիջոցներ արդեն նշել են սպանության պատվիրված լինելու մասին: Ընթանում է կրակողի որոնողական աշխատանքները: Սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Ականատեսների հարցաքննության ժամանակ պարզվել է, որ ենթադրյալ մարդասպանը հանցագործությունից հետո հեռացել է քայլելով:





























