Apple ընկերության գլխավոր տնօրենը պատասխանել է արտասահմանյան վաճառքում հարկային բեռը նվազեցնելու փորձի մասին մեղադրանքին, գրում է Gazeta-ն` վկայակոչելով CBS News-ին:

«Դա բացարձակ քաղաքական կեղտ է: Դրա հետեւում ոչ մի ճշմարտություն չկա:  Apple-ը վճարում է հարկերի ամեն դոլարը», — հայտնել է Քուքը եւ հավելել, որ ընկերությունն ավելի շատ է վճարում, քան երկրում ուրիշ որեւէ մեկը: 

Նա հաստատել է, որ Apple-ի շահույթի երկու երրորդը ստացվում է արտասահմանյան վաճառքներից: Բայց, ինչպես եւ այլ անդրազգային կորպորացիաներ, Apple-ը շահույթը  թողնում է տեղական մասնաճյուղերում, որպեսզի ԱՄՆ-ում հարկեր չվճարի:  

Քուքը հայտնել է, որ կուզեր ներկայացնել եկամուտը, սակայն չի անի դա շահույթի  40 տոկոսի կորստի հետեւանքով: Նրա կարծիքով, դա այնքան էլ խելամիտ որոշում չէր լինի: 

«Այս հարկային օրենսգիրքը ստեղծվել է արդյունաբերական ժամանակաշրջանի համար, ոչ թե թվային դարի», — ընդգծել է Apple-ի ղեկավարը եւ հավելել, որ պետք էր տարիներ առաջ շտկել օրենսգիրքը: