Հայաստանի կրթարաններում միկրոէլեկտրոնիկայի դասավանդման կրթական փորձը հետաքրքրել է արտերկրի գործընկերներին: Այդ մասին դեկտմեբերի 19-ին լրագրողներին հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները:  

2015-16 ուսումնական տարում միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական անվտանգության եւ ՏՏ դասավանդման ծրագիրը մեկնարկել է 5 վարժարաններում Synopsys, «Վիվասել ՄՏՍ» եւ Unicomp ընկերությունների աջակցությամբ: Հաջորդ ուսումնական տարում ծրագրվում է ներգրավել եւս 10 դպպրոցներ:

Հայաստանի փորձը ներկայացվել է ոլորտային խոշորագույն միջազգային համաժողովում՝ Լոնդոնի Education World Forum-ում: Զեկույցն ընդգրկվել է ծրագրում որպես նորարարական ուսումնական ուշագրավ փորձ: