Հայաստանի բուհերի նորարարական ծրագրերը եւս 2,6 մլն դոլարի արտասահմանյան վարկային միջոցներ կստանան: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրագրողներին ասել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2015-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում:
Նա հիշեցրել է, որ նախորդ ծրագրի համաձայն, 10 բուհ նորարարական նախագծերի համար երկարաժամկետ ֆինանսավորում է ստացել ընդհանուր 5 մլն դոլար ծավալով: Բուհերի եւս 6 ծրագիր 2016-ի հունվարից 2,6 մլն դոլար կստանա:
«Բուհերի նոր նախագծերի օգտին նման խոշոր նախագիծ մենք դեռ չէինք ունեցել, պետք է ընդունել դա», - հավելել է Աշոտյանը:




























