ՌԴ Գերագույն դատարանը սեպտեմբերի 9-ին քննարկելու է ազգայնական խմբավորման առաջնորդներ Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեւսկու նկատմամբ կայացված մեղադրական վճռի դեմ բերված բողոքը:
2008թ. բազմաթիվ սպանությունների եւ հարձակումների համար նրանք դատապարտվել էին 10 տարվա բանտարկության: Այս գարնանը Մոսկվայի դատարանը հարձակումների նոր դրվագներ էր քննել, կրկին մեղադրական վճիռ էր կայացրել, բայց այն չէր խստացրել:
Արթուր Ռինոն եւ Պավել Սկաչեւսկին հանցագործությունների կատարման ժամանակ անչափահաս էին եւ դատաանը չէր կարող նրանց 10 տարուց ավելի դատապարտել:
Այս տարի քննվում էր մեկ այլ գործ Ռինոյի եւ Սկաեւսկու դեմ՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Հայաստանի քաղաքացիների դեմ կատարված հարձակումների կապակցությամբ:
Այժմ հանցագործների փաստաբանները պահանջում են փոխել դատավճիռը, իսկ քրեական գործը կրկին ուղարկել վերանայման:
Ռինոյի եւ Սկաչեւսկու գործը ժամանակին քննել էր դատավոր Էդուարդ Չուվաշովը: Մեղադրանքը հրապարակելուց չորս օր անց, նրան գնդակահարել էին սեփական տան շքամուտքում, հաղորդում է «Էխո Մոսկվին»:





























