Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը մրցունակության վարկանշային աղյուսակում, որ կազմել է համաշխարհային տնտեսական համաժողովը:
Ցանկը գլխավորում է Շվեյցարիան: Երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդում՝ Սինգապուրը: Տասնյակում են նաեւ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Դանիան եւ Կանադան:
Ռուսաստանը նախորդ տարվա պես 63-րդն է:
ԱՊՀ երկրներից ցանկում են Ադրբեջանը՝ 57, Ղազախստանը՝ 72, Ուկրաինան՝ 89, Մոելդովան՝ 94, Ղըրղզստանը՝ 121: Վրաստանը 121-րդն է:





























