Ռուսաստանի իրավապահների օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ ձերբակալվել է հուլիսի 23-ի գիշերը Նովոռոսիյսկի գերեզմանատանը հայկական գերեզմանները պղծող անձը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, կասկածյալը ձերբակալվել է եւ արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել՝ մատնանշելով իր հանցակիցներին: Նախաքննության շահերից ելնելով քրգործի մանրամասները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ հայկական գերեզմանների զանգվածային պղծումը տեղի էր ունեցել հուլիսի 23-ի, լույս 24-ի գիշերը: Չարագործները վնասել էին հայերի եւ ռուսների 44 գերեզման: Փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել:





























