Վրաստանում սեպտեմբերին ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցչություն է բացվելու:

Ինչպես հայտնել է Վրաստանի խորհրդարանի  արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Ակակի Մինաշվիլին, ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցչության բացումը նպաստելու է Դաշինքին Վրաստանի ինտեգրման գործընթացին:

Նշենք, որ առ այսօր Վրաստանը ՆԱՏՕ-ում կապի սպա է ունեցել, ում գրասենյակը գտնվում է երկրի պաշտպանության նախարարության շենքում: