Նոր օրինագծով նախատեսվող առանց մուտքի թույլտվության ԱՄՆ այցելելու սահմանափակումներն այն անձանց համար, որոնք այցելել են Իրան, որոշակիորեն հակասում են Թեհրանի եւ «վեցնյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին:
«Օրենքը, որը ստորագրել է Օբաման, հակասում է «Համատեղ համապարփակ գործողությունների պլանին»: Այդ օրենքն, անկասկած, բացասաբար կազդի տնտեսական, մշակութային, գիտական ու զբոսաշրջային ոլորտների վրա»,-հայտարարել է Արակչին:
ԱՄՆ-ը խստացրել է սահմանային վերահսկողությունը. նոր օրենսդրության համաձայն, 38 երկրների քաղաքացիների համար, որոնք նախկինում առանց վիզայի այցելել ԱՄՆ, որոշակի սահմանափակումներ կկիրառվեն: Ասենք, եթե այդ երկրներից որեւէ մեկի քաղաքացին վերջին 5 տարում եղել է Իրանում, Սիրիայում, Իրաքում եւ Սուդանում, պետք է անպայման մուտքի թույլտվություն ստանա ԱՄՆ այցելելու համար: Այս օրենքը ԱՄՆ նախագահը ստորագրել է նախորդ ուրբաթ:



























