Ռազմանավերը սեպտեմբերի 9-ին ազատել են ծովահենների գրաված գերմանական Magellan Star բեռնանավը: Գործողության մանրամասները չեն հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սոմալիի ծովահենները զավթել էին Անտիգուա եւ Բարբուդայի դրոշի ներքո նավարկող բեռնանավը: Անձնակազմին հաջողվել էր փակվել նավի բաժիններից մեկում:

Նավի վրա 11 մարդ է եղել, վեց ֆիլիպինցի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի երկուական քաղաքացի, մեկ լեհ եւ մեկ բուլղարացի: