ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան: Այցի շրջանակներում ՄԽ համանախագահներն արդեն հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլը:

Նախատեսված է նաեւ հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նշենք, որ մինչ այդ, համանախագահներն արդեն եղել են Ստեփանակերտում, որտեղ հանդիպումներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, եւ Բաքվում, որտեղ հանդիպել են այդ երկրի ղեկավարությանը: Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ԱՆջեյ Կասպշիկի հետ եղել են նաեւ շփման գծում: Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով, համանախագահները հանդես են գալու համատեղ հայտարարությամբ:

Մինչեւ Հարավային Կովկաս այցելելը միջնորդներն արդեն հայտարարություն էին տարածել՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ հրադադարի խախտումներից եւ շարունակել ակտիվ ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: