Սեպտեմբերի 9-ի առավոտյան Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի շուկայի մուտքի մոտ պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով, ութ մարդ մահացել է: Ինչպես հայտնում են իրավապահ մարմինները, շատ է վիրավորների թիվը:

Դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունների աշխատակիցները: Նրանց տվյալներով, պայթեցվել  է մի մեքենա: Ըստ իրավապահների՝ դա ահաբեկչություն է եղել, եւ չեն բացառվում կրկնակի պայթյունները: