Իր տարածքում ապրող օտարերկրացիների թվով Գերմանիան ԵՄ երկրների շարքում առաջատար է դարձել։ 2009 թվականի տվյալներով, Գերմանիա դաշնային հանրապետությունում 7 մլն եկվոր է բնակվում։ Այսպիսի տվյալներ է հրապարակել եվրոպական վիճակագրական գործակալությունը` Eurostat-ը:
Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 5,7 մլն օտարերկրացիներով, երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան (4 մլն), չորրորդում՝ Իտալիան (3,9 մլն), հինգերորդում՝ Ֆրանսիան (3,7 մլն), հայտնում է Lenta.ru-ն։
Գեմանիայում օտարերկրացիների թիվը հասնում է 8,8 տոկոսի: Միայն 2009 թվականին ԵՄ անդամ երկրներից՝ Ռումինիայից արտագաղթել է ավելի քան 2 մլն, Լեհաստանից 1,5 մլն, Իտալիայից 1,3 մլն եւ Պորտուգալիայից շուրջ 1 մլն մարդ։
Երկրորդ տեղում են Աֆրիկայից ժամանածները՝ 4,9 մլն մարդ։ Նրանց հետեւում են Ասիայից, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներից մեկնածները:




























