Beeline-ը պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Սպասարկվիր օնլայն» մրցույթի հաղթողներին: Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Հռիփսիմե Բադալյանը՝ Դիլիջանից, Սոնա Փարսոյանը՝ Ալավերդուց, Արթուր Կարապետյանը եւ Քրիստինա Մայիլյանը՝ Երեւանից։

Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ Beeline-ի գլխամասային գրասենյակում, որտեղ ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը շնորհավորեց մրցույթի հաղթողներին եւ հանձնեց խոստացված մրցանակը՝ Beeline Fast սմարթֆոններ:

«Ցանկանում եմ, նախ եւ առաջ, շնորհակալություն հայտնել Ձեզ, որ օգտվում եք սպասարկման այս նոր, թվային տարբերակից: Մենք առաջին օպերատորն ենք Հայաստանում, որ տրամադրում է լիարժեք սպասարկում սոցիալական ցանցերի միջոցով եւ, չնայած կարճ ժամանակահատվածին, սպասարկման այս տարբերակը մեծ պահանջարկ ունի, իսկ նրանից օգտվողների քանակը յուրաքանչյուր օր կայուն ավելանում է։ Beeline-ը պատրաստ է լինել հաճախորդների կողքին ամենուրեք, այդ թվում նաեւ վիրտուալ աշխարհում` հոգ տանելով ծառայությունների որակի, հարմարավետության եւ հասանելիության մասին»,-նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սպասարկվիր օնլայն» մրցույթի նպատակն էր խրախուսել Beeline բաժանորդներին սպասարկվել Facebook սոցիալական ցանցի միջոցով: Բաժանորդը պարզապես անձնական հաղորդագրության միջոցով պետք է ուղարկեր իր հարցը ընկերության պաշտոնական էջին, եւ եթե վերջինիս հարցը կմնար անպատասխան 11 րոպե, ապա նա կարժանանար հատուկ մրցանակի։

«Սպասարկման այս տարբերակը շատ մեծ պահանջարկ ունի հատկապես երիտասարդների շրջանում: Ստանալով բաժանորդների հետադարձ կապը, ինչպես նաեւ օգտագործելով մեր մոնիթորինգի արդյունքները, մենք շարունակաբար կատարելագործում ենք այս համակարգը նպատակ ունենալով յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել առավել որակյալ, արագ եւ հարմարավետ սպասարկում: Այս կարճ ժամանակահատվածում մենք ստացել ենք ավելի քան 4000 դիմում, իսկ սպասարկման միջին ժամանակահատվածը կազմել է 5րոպե է. սա պարզապես հրաշալի ցուցանիշ է, եւ ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր բոլոր բաժանորդներին, ովքեր սպասարկվեցին այս տարբերակով, մասնակցեցին մեր խաղ-մրցույթին, պայքարեցին մեր օպերատորների հետ եւ շատ եզակի դեպքերում անգամ հաղթեցին: Շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում նորանոր հաղթանակներ, հավատացեք, որ Դուք մեզ օգնեցիք դառնալ ավելի պարզ եւ հարմար»,-նշեց Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Աննա Ավետիսյանը:

Նշենք, որ սույն թվականի հոկտեմբերի 22-ից Facebook-ում ընկերության պաշտոնական էջում չաթի օգնությամբ Beeline բաժանորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում, ինչպիսին ստանում են Հաճախորդների սպասարկման կենտրոն զանգերի միջոցով: Այս հարթակում բաժանորդների սպասարկումը ներառում է Beeline բջջային եւ ֆիքսված կապի բոլոր ծառայությունները: Բաժանորդին անհրաժեշտ է միայն էջին ուղղված անձնական հաղորդագրության միջոցով գրել իրեն հետաքրքրող հարցը:

Հաճախորդի էլեկտրոնային սպասարկումն իրականացվում է այն լեզվով, որով ստացվել է հաղորդագրությունը: Մասնագետը հաճախորդին տրամադրում է հետադարձ կապ պատասխան նամակի կամ հաղորդագրության միջոցով` անհրաժեշտության դեպքում տեղեկացնելով դիմումի կամ հարցման ընթացքի եւ արդյունքների մասին: Եթե խնդրի լուծման համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ, մասնագետը հաճախորդին ուղարկում է լրացուցիչ նամակ կամ հաղորդագրություն ժամկետների վերաբերյալ: