Նոր տարվա գիշերը Երկրագնդի կողքով երկու աստերոիդ կանցնի`  2015 YT1 եւ 2015 YP1: Գիտնականները պարզել են, որ այդ երկնային մարմինները Երկրին կմոտենան  մինչեւ 5,2 եւ 16 մլն կմ հեռավորություն: Իսկ դա բավականին մոտ է, եթե չասենք, որ վտանգավոր է:

«Աստերոիդները Երկրին «կշնորհավորեն» Նոր տարվա կապակցությամբ: Առաջինը շատ համեստ չափեր ունի, նրա տրամագիծը չի գերազանցում   24 մետրը եւ նա Երկրին կմոտենա Երեւանի ժամանակով մոտ 8-ին: Երկրորդի նվազագույն տրամագիծը  45 մետր է կազմում», - պարզաբանել են աստղագետները, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: