Ոստիակնության Մասիսի բաժին դիմած քաղաքացին դեկտեմբերի 13-ին հաղորդում է տվել այն մասին, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղում իրեն պատկանող արտադրամասի տարածքից 4.5 մլն ՀՀ դրամի չափով գույք են գողացել:
Օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Արգավանդ գյուղի բնակիչ 19-ամյա Դավիթ Մինասյանը:
Ոստիկանության Մասիսի բաժին հրավիրված Դավիթ Մինասյանը խոստովանական ցուցմունք է տվել, որ գողությունն ինքն է կատարել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գողոնի մի մասն առգրավվել եւ վերադարձվել է սեփականատերերին:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կասկածներ ունեն, որ Մինասյանը գողությունը կատարելիս միայնակ չի եղել, օպերատիվ գործողությունները շարունակվում են նրա հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում.











