Samsung-ը հունվարին չի ներկայացնի Galaxy-ի նոր մոդելը: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Ubergizmo-ն:
Անցյալ շաբաթ Samsung ընկերության ուղարկած մամուլի ասուլիսի հրավերի մեջ ասված է, որ ընկերությունը կենտրոնացած է հեռուստացույցների եւ կենցաղային տեխնիկայի արտադրության վրա: Ավելի վաղ ենթադրվում էր, որ նոր մոդելը ներկայացվելու է 2016թ. փետրվարին:
Սակայն խոշորագույն բջջային օպերատորներից մեկի՝ China Mobile-ի ցուցադրության ժամանակ նկատվել է մի սլայդ, որից պարզ է դարձել, որ Galaxy S7-ի շնորհանդեսը պլանավորված է եկող տարվա մարտին:



























