Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից Թբիլիսիի «Լոկոմոտիվ» մարզադաշտում Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի համար: Այս մասին հաղորդում է ФНК-ն` հղում անելով Gazeta.ru-ին:

Սակայն, որ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հայերից ներողություն խնդրելու վերաբերյալ հայտարարություն չկա: Բացի այդ, վրացական լրատվամիջոցները եւս այդ մասին որեւէ բան չեն հաղորդել:

Նշենք, որ հանդիպումն ավարտվել էր հայկական ընտրանու հաղթանակով: Առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էին վրացիները: Խախից հետո վրացի ֆուտբոլիստները ծեծկռտուք էին հրահրել հայկական հավաքականի հետ, երբ հայ ֆուտբոլիստները հաղթական պար էին պարել հայկական տրիբունայի առջեւ: Թիմերի ղեկավարության միջամտության շնորհիվ հնարավոր էր եղել խուսափել ձեռնամարտից: Պարեկային ոստիկանությունը, վերահսկողություն սահմանելով, ապահովել էր հայ ֆուտբոլիստների եւ երկրպագուների անվնաս հեռացումը մարզադաշտից: