Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի եւ Բուլղարիայի ՓՄՁ զարգացման գործակալության միջեւ կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր երկու կառույցների միջեւ համագործակցության վերաբերյալ: Պաշտոնական արարողությունը տեղի կունենա Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գրասենյակում (Մհեր Մկրտչյան 5):
Փոխըմբռնման հուշագիրը նպատակ ունի Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի եւ Բուլղարիայի ՓՄՁ զարգացման գործակալության միջոցով կաջակցելու հայկական եւ բուլղարական ՓՄՁ-ների միջեւ երկկողմ համագործակցության զարգացմանը եւ գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը:
Հուշագրի շրջանակներում Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը եւ Բուլղարիայի ՓՄՁ զարգացման գործակալությունը կիրականացնեն փորձի փոխանակում:
Փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու նպատակով կառույցները համատեղ ջանքերով կաջակցեն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը փոքր ու միջին ձեռնարկություններում եւ հետազոտության ու զարգացման գործընթացներում ընդգրկված սուբյեկտների միջեւ համագործակցության հաստատմանը:




























