Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանին եւ Իլհամ Ալիեւը փոխադարձ այցելություններ են կատարում: Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Իրանի կապի նախարարությունը, արդեն սկսվել է Իրանի նախագահի Ադրբեջան այցի պատրաստությունը:

Միաժամանակ, նախապատրաստվում է նաեւ Ադրբեջանի նախագահի այցն Թեհրան: Այդ այցելությունների ընթացքում մի շարք փաստաթղթեր կհամաձայնեցվեն, ապա կստորագրվեն: