Viber մեսենջերը նոր գործառույթ է ձեռք բերել, որը թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություններ, որոնք ավտոմատ կերպով ոչնչացվում են հանձնարարված ժամանակում, հայտնում է AppAdvice պորտալը

«Ինքնաոչնչացվող» հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը հասանելի կլինի օգտատերերի համար՝ Wink լրացուցիչ հավելվածի տեղադրումից հետո, որը հասանելի է iOS-ի ու Android-ի համար: Նոր գործառույթը կրկնում է չաթի հնարավորությունները ու դրա օգնությամբ հնարավոր է հաղորդագրություններ, լուսանկարներ ու տեսագրությւոններ ուղարկել, որոնք ավտոմատ կերպով կոչնչացվեն սահմանված ժամանակում: Նոր գործառույթն օգտագործելու համար պահանջվում է մեսենջերի ամենաթարմ տարբերակը, հայտնում է Gazeta–ն:

Wink-ը կարելի է ակտիվացնել ցանկացած զրույցի համար: Կմիանա լուսանկար/ տեսագրություն ռեժիմը, որից հետո կադրին հնարավոր կլինի հավելել ստորագրություն: հաղորդագրությունը «կինքնաոչնչացվի» 1, 3, 7 կամ 10 վայրկյանից: