ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժություններում, որոնք Հայաստանում տեղի կունենան սեպտեմբերի 11-17-ին, կմասնակցեն 15 երկրների ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 600 մարդ եւ շուրջ 40 դիտորդներ։ Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները նվիրված կլինեն տարերային աղետների հետեւանքների վերացմանը։

Նշենք, որ անցած տարի «Ժետիսու 2009» զորավարժություններն անցկացվեցին Ալմաթիի մարզում։ Դրանց մասնակցում էին ԱՊՀ, Եվրոպայի եւ Ասիայի  20 երկրների արտակարգ իրավիճակների գերատեսչությունների մասնագետներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի զինված ուժեր։