«Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է համացանցում նոր խարդախության հայտնվելու մասին:
Խաբեությունը բավական պարզունակ է. հատուկ վեբ կայք մտնելիս օգտատիրոջը հայտնում են, որ միանգամից մի քանի հանրահայտ բանկեր ակցիա են գործարկել իրենց հաճախորդների համար, եւ հենց այդ օգտատերն է դարձել ակցիայի երջանիկ հաղթողը: Մրցանակը ստանալու համար օգտատերը պետք է նշի իր բանկային քարտի համարը եւ դրա գործունեության ժամկետը: Այնուհետեւ «ինքնությունը հաստատելու» համար չարագործները պահանջում են մուտքագրել հաշվի մնացորդը եւ բնականաբար քարտի հետնամասում նշված եռանիշ թիվը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կանխատեսելով, որ օգտատերերի մոտ կարող են հարցեր առաջանալ, թե ինչի համար են անհրաժեշտ լրացուցիչ տվյալները, չարագործները կայքում տվյալներ հավաքելիս նշում են, որ դա արվում է օգտատիրոջ անվտանգությունն ապահովելու նպատակով: Այնուհետեւ նրանք հայտնում են, որ այդ քարտը պիտանի չէ գումար փոխանցելու համար եւ խնդրում են փորձել մեկ այլ քարտով: Բնականաբար դա եւս մեկ հնարավորություն է տալիս մեկ այլ քարտից գումար շորթելու համար:



























