Ռուսաստանն ու Իրանը նախնական համաձայնության են եկել Իրանին առաջիկա 5 տարում 100 օրինակ Sukhoi Superjet 100 քաղաքացիական օդանավ մատակարարելու հարցի շուրջ: Այս մասին Թեհրանում կայացած «Ռուսաստան-Իրան առեւտրաարդյունաբերական երկխոսություն» թեմայով ցուցահանդեսի ժամանակ հայտնել է ՌԴ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը, հայտնում է Gazeta-ն:
«Դա մեծ պատվեր է, որը մենք չպետք է բաց թողնենք եւ անենք ամեն բան այն իրականացնելու համար», — նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ իրանի ավիացիոն իշխանությունների հետ քննարկվում է նաեւ Իրանում վերանորոգման հնարավորություն ստեղծելու հարցը:
«Նրանք այդ հնարավորությունն ունեն, նրանք բավական որակյալ վերանորոգում են արեւմտյան տեխնիկան, եւ դա կարելի է օգտագործել մեր օդանավերի համար», — ասել է Մանտուրովը:



























