Beeline-ն արժանացավ երկու պատվավոր կոչման «Վստահության վարկանիշ» ամենամյա հետազոտության արդյունքներով: Ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պարգեւատրվեց «Բիզնեսում բարձր պատասխանատվություն եւ հաճախորդների նկատմամբ հոգատար վերաբերմունք» անվանակարգում, իսկ ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը` «Ընկերության իմիջի կայուն զարգացմանն ուղղված արդյունավետ եւ նորարար PR գործունեություն» անվանակարգում:

«Վստահության վարկանիշ» ամենամյա հետազոտությունն անցկացվել է ավելի քան հարյուր ընկերությունների շրջանում` սոցհարցումների եւ փորձագիտական գնահատման տվյալների հիման վրա: Կոնտենտ վերլուծության նպատակն է խրախուսել եւ հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ղեկավարներին եւ անհատներին ովքեր իրենց ձեռքբերումների եւ իրականացրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ դարձել են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ,  այլ նաեւ ծառայում են որպես բիզնեսը ճիշտ վարելու վառ օրինակ եւ առաջավոր փորձ տարածող։

«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին եւ սոցհարցումների բոլոր մասնակիցներին նման բարձր գնահատականի համար: Այն եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրագործելով բիզնեսի զարգացման հաճախորդամետ ռազմավարությունը` մենք ճիշտ ուղու վրա ենք: Ցանկանում եմ ընդգծել, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է: Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջեւ եւ անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի Beeline-ի յուրաքանչյուր հաճախորդ զգա մեր սերն ու հոգատարությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

 «Հասարակայության հետ կապերը հեռահաղորդակցության՝ դինամիկ կերպով զարգացող աշխարհում պահանջում են հատուկ մոտեցում: Աշխատելով լսարանների տարբեր խմբերի հետ՝ մեր ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն արդյունավետ կերպով օգտագործել գործող PR-տեխնոլոգիաները, այլ նաեւ մշտապես մշակել նորարարական մեխանիզմներ: Բացի այդ, հասարակայության հետ կապերն այն ոլորտն է, որտեղ դժվար է արդյունքները միանգամից չափել, եւ ես ուրախ եմ, որ «Վստահության վարկանիշ» հետազոտության շնորհիվ մենք հնարավորություն ունենք տեսնելու Beeline-ի իմիջի զարգացման ուղղությամբ տարված մեր աշխատանքի արդյունքները: Շնորհակալ եմ իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար, որն իմ եւ իմ թիմի համար կարեւոր խթան է նոր բարձունքների հասնելու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:

«Շնորհավորում եմ Հայաստանում Beeline-ի ողջ անձանակազմին՝ ի դեմս տնօրեն Անդրեյ Պյատախինի երկրորդ տարին անընդմեջ համաժողովրդական վստահության արժանանալու համար: Հաճախորդների նկատմամբ մշտական հոգատար վերաբերմունք, կորպորատիվ բարձր պատասխանատվութուն, զեղչային ճկուն քաղաքականություն. հատկանիշներ, որոնք յուրաքանչյուր տարի Beeline ապրանքանիշը դարձնում են հազարավոր սպառողների սիրելի բրենդն ու ընկերությանը դարձնում ամենաբարձր վարկանիշ ունեցողը», - նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:     

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Beeline-ն արժանացավ «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր»  կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: 2014 թ. ընկերությունն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Իսկ ամենամյա դիվանագիտական եւ բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» եւ արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում։ Իսկ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվեց «Տարվա լավագույն ղեկավար» Վստահության վարկանիշ» կոնտենտ վերլուծության շրջանակում: