Twitter ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանիշերի գրասենյակ, որպեսզի գրանցի իր դրոնը, որն ի վիճակի է սելֆի նկարահանումներ իրականացնել եւ դրանք տեղադրել միկրոբլոգերում: Լուսանկարներից բացի, այդ անօդաչու սարքը կարող է հեռարձակել իրական ժամանակով նկարահանած տեսահոլովակ, հայտնում է CNBC հեռուստաալիքը:
Արտոնագրի նկարագրության մեջ ասվում է, որ անօդաչու սարքը կարող է կառավարել թվիթները: Օգտագործելով «լայքերը», ռեթվիթները եւ պատասխանները՝ օգտատերերը կարող են փոխել անօդաչուի թռիչքի ուղղությունը եւ հրահանգներ տալ, թե երբ է կարելի տեսագրել հոլովակը կամ լուսանկար անել, հայտնում է «Վեստի»-ն:




























