Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկից 8.5 մլն ՀՀ դրամի չափով գումար եւ ոսկեղեն գողանալու կասկածանքով 10 ամիս հետախուզման մեջ գտնվող Երեւանի բնակիչ 40-ամյա Արման Բագրատյանը դեկտեմբերի 16-ին հայտնաբերվել եւ կալանավորվել է: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Գողությունը կատարվել էր 2015թ. փետրվարի 13-ին, հարմարեցված բանալիով մեղադրյալը բացել էր բնակարանի դուռը եւ հափշտակել 4300 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եւ ոսկեղեն:
Օպերատիվ գործողությունների արդյունքում իրավապահների ձեռքում է հայտնվել բնակարանից գողացված ոսկյա մի զարդ, որը վաճառքում է եղել Երեւանի ոսկու շուկաներից մեկում: Ի վերջո Արտաշատի բաժնի ծառայողներին հաջողվել է գտնել գողությունը կատարած անձի հետքը, որը Երեւանի Նորագյուղ թաղամասի բնակիչ Արման Բագրատյանն էր:
ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հայտարարված հետախուզական աշխատանքների արդյունքում Արման Բագրատյանը դեկտեմբերի 16-ին հայտնաբերվել է Երեւանի Անդրանիկի փողոցի բնակարաններից մեկում եւ բերման ենթարկվել:
Արման Բագրատյանը կալանավորված է: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում











