Facebook-ը iOS-ի համար լուսանկարները տեսանյութի տարրերով հագեցնելու Live Photos կարգավորում է ավելացրել: Դրանք գործում են iPhone 6s եւ iPhone 6s Plus բջջային սարքավորումների միջոցով: Գործառույթի փորձարկումը Facebook-ն իրականացնում է սահմանափակ ռեժիմով:

Դեկտեմբերի 21-ին Facebook-ի օգտատերերի սահմանափակ մի խումբ iOS-ի համար հավելվածը թարմացնելու հնարավորություն է ստացել, որը թույլ է տալիս հրապարակել Live Photos ռեժիմը: Տեխնոլոգիան աստիճանաբար հասանելի կլինի ողջ աշխարհում, սակայն կոնկրետ ժամկետներ չեն  նշվում, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով TechCrunch-ը: