Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ «Փոփոխությունների Թատրոնը» ֆորում-թատրոնի համար գրված պիեսների մրցույթ են հայտարարում: Պիեսները պետք է նվիրված լինեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում եւ միտված լինեն երկուստեք առկա բացասական կարծրատիպերի մեղմելուն:
Լավագույն պիեսը կբեմադրվի «Փոփոխությունների Թատրոնի» կողմից: Հեղինակը կարժանանա դրամական պարգեւի՝ 100,000 դրամ:
Պիեսները պետք է գրված լինեն հայերեն, խստորեն համապատասխանեն ֆորում-թատրոնի ժանրային առանձնահատկություններին, կանոններին եւ ձեւաչափին, նախկինում բեմադրված չլինեն, ծավալվեն մեկ գործողության շրջանակներում, չգերազանցեն տպագիր 10 էջը, նախատեսված լինեն 25-30 րոպե տեւողությամբ ներկայացման համար, ներառեն ոչ ավել քան 4 բեմական գործող անձ, պահանջեն փոքր ծավալի դեկորացիա եւ ոչ մեծ քանակի բեմական պարագաներ, պարունակեն որոշ հումորային էլեմենտներ:





























