Google ընկերությունը արհեստական ինտելեկտի գործառույթի կիրառմամբ մեսենջեր է մշակում, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

Այս պահին ընկերության հաղորդագրությունների փոխանակման երկու համակարգերն էլ (Hangouts եւ Messenger), բավական հետ են մնում Facebook-ին պատկանող WhatsApp հավելվածից եւ չինական WeChat-ից, հաղորդում է Gazeta-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Google-ը նախատեսում է ռոբոտ կիրառել, որը հավելվածի ներսում կպատասխանի օգտատիրոջ հարցերին: Ըստ ամենայնի, մարդիկ հնարավորություն կստանան տեղեկատվություն ստանալ Google-ի որոնողական մեքենայի օգնությամբ:

Դեռեւս տեղեկություն չկա ծառայության պատրաստ լինելու կամ դրա անվան մասին: Մեսենջերի մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս մեկ տարի առաջ: