Beeline-ն անցկացրել  դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ 3 ուղեգրի եւ 50 պլանշետների խաղարկությունը: Խաղարկությունը տեղի ունեցավ Ազատության 24/1 հասցեում գտնվող ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակում: Խաղարկությանը մասնակցել են Beeline-ի բոլոր այն բաժանորդները, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռք են բերել ընկերության բրենդային հեռախոսներ եւ միացել «Սմարթ+» սակագնային փաթեթին:

Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցել է շուրջ 5000 բաժանորդ:

«Մեր հաճախորդների բազմաթիվ խնդրանքներով մենք խաղարկությունն անցկացնում ենք մինչեւ Նոր Տարին, որպեսզի շահողների համար այս հրաշալի տոնը դառնա էլ ավելի հաճելի եւ ուրախ: Beeline բրենդային հեռախոսների նախատոնական վաճառքը մեր հաճախորդների համար հիանալի հնարավորություն դարձավ ամանորյա նվեր մատուցելու իրենց, իրենց հարազատներին ու ընկերներին եւ մասնակցելու Beeline-ի կողմից ամանորյա նվերների խաղարկությանը: Այսօր մենք իմացանք հաղթողների անունները, սակայն նվերների երջանիկ տերերին դեռեւս սպասում է պարգեւատրման հանդիսավոր արարողությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 23-ին մեկնարկած Beeline-ի ամանորյա խաղարկությանը հնարավորություն ունեին մասնակցելու ֆիզիկական անձ հանդիսացող այն բաժանորդները, ովքեր ձեռք էին բերել սմարթֆոն եւ միացել «Սմարթ+» սակագնային փաթեթին: