Իրանը խոշոր եւ շատ հետաքրքիր գործընկեր է էլեկտրաէներգիայի ոլորտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության Ռուսական էներգետիկ գործակալության փոխտնօրեն Իգոր Կոժուխովսկին՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի էներգետիկայի նախարարներ եւ Երեւանում «Ռոսսետի» ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք եկել ենք քննարկելու աշխատանքային խմբի ստեղծմանը հարցը, որը համակողմանիորեն կվերլուծի մեր երկրներում էլեկտրաէներգիայի ոլորտում առկա իրավիճակը ոչ միայն այսօր ստեղծված դեֆիցիտի, այլեւ հեռանկարային դեֆիցիտների ու պրոֆիցիտների մասով: Արդյունքում կհանգենք այս կամ այն էներգետիկ օբյեկտների շինարարության անհրաժեշտության ու ժամկետների, յուրաքանչյուր երկրի համար դրանց արդյունքների մասին կոնկրետ եզրակացությունների»,-ասել է Կոժուխովսկին:



























