ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն սեպտեմբերի 11-13-ը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց դեսպանատան մամուլի խոսնակ Թագուհի Ջահուկյանը: Ամերիկացի պաշտոնյան այցի ընթացքում կհանդիպի  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Թինա Քեյդենաուն մինչ այդ՝ սեպտեմբերի 8-ին այցելել էր Ադրբեջան եւ հանդիպել  Ադրբեջանի պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: