Իրան Հայաստան եւ Հայաստան-Վրաստան 400-կվտ-անոց էլեկտրահաղորդման գծի շինարարությունը թույլ կտա ընդլայնել կապերը Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էներգահամակարգերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի, Վրաստանի, Իրաննի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարների հանդիպումից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Այսօր Հայաստանի եւ Իրանի, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի էներգահամակարգերը ներդաշնակ են աշխատում, սակայն ոչ բոլոր 4-ը միասին, իսկ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը թույլ կտա հասնել այդ նպատակին: Երկու նախագծերից առաջինը նախատեսվում է ավարտել 2017-ի 4-րդ եռամսյակում, իսկ երկրորդը՝ 2018-ի երկրորդ եռամսյակում:
Այդ դեպքում՝ բոլոր 4 երկրների էներգահամակարգերը կկարողանան աշխատեն ներդաշնակ զուգահեռ ռեժիմներում, նշել է նախարարը:



























