Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ համագործակցության մեծ պոտենցիալ կա, սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլորգիաների եւ հաղորդակցության նարար Ալեքսանդր Ցվետկովը, ով Հայաստանում է գտնվում առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:
Նրա խոսքով, բարեկամական Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ արդյունավետ համագորակցություն է ձեւավորվել: Ընդ որում, նա շեշտել է, թե հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովների նիստը խթանելու է այդ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Նախարարը նկատել է, թե իր պատվիրակությունը հանգամանալից պատրաստվել է նիստին:
Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է Բուլղարիային հետաքրքրում Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագիծը, հաշվի առնելով այն, որ վերջինս կարող է կապել այդ երկրին լաստանավային հաղորդակցության հետ, նախարարը նկատել է, թե Սոֆիան հետաքրքրված է նախագծով. «Բուլղարիային ձեռնտու է տրանսպորտի ոլորտում ցանկացած բարելավում: Հայաստանի հետ մեզ կապում է երկկողմ եւ բազմակողմ համագործակցության համաձայնագրեր, եւ միջոցները, որոնք կարող են բարելավել հարաբերությունները, քննարկման ենթակա են»: Այսօրվա հանդիպմանը մասնակցելու է նաեւ Բուլղարիայի նավատորմի ներկայացուցիչը, եւ տվյալ հարցը քննարկվելու է օրակարգում:




























