Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքը շահավետ է: Այդ մասին Երեւանում դեկտեմբերի 23-ին ասել է Ռուսցանցեր ՀԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բուդարգինը Հայաստանի, Վրաստանի, Իրանի էներգետիկայի նախարարների եւ «Ռուսցանցեր» ՀԲԸ-ի գլխավոր տնօրենի հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսին: Հանդիպման ընթացքում կողմերը համագործակցության հուշագիր են ստորագրել (ֆոտոռեպորտաժ):
«Ժամանակակից տեխնոլոգիաները եւ տնտեսությունը մեզ թույլ են տալիս խորացնել համագործակցությունը էներգահամակարգերի միջեւ: Մեր ընկերության համար նախագիծը շահավետ է ոչ միայն տեխնոլոգիապես, այլեւ տնտեսական առումով: Դա ռազմավարական երթուղի կլինի մեր երկրների միջեւ էներգափոխանցման համար», - ասել է Բասարգինը:
Ռուսաստանն արդեն շատ լուրջ նախագծեր ունի Վրաստանի հետ, որի հետ ՌԴ էներգահամակարգն արդեն համաժամանակյա եւ զուգահեռ ռեժիմում է աշխատում: Այժմ կարելի է համագործակցությունը տարածել նաեւ հարավային հարեւանների վրա:



























