Հայաստանի եւ Իրանի էներգետիկ ոլորտում համագործակցության ծրագրերը հաջողությամբ շարունակվում են: Այս մասին, Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի, Վրաստանի, Իրաննի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարների հանդիպումից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ թվով 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը (400կՎ հզորությամբ) արդեն հաջողությամբ մեկնարկել է: Այն արդեն ֆինանսավորում է Իրանի արտահանման զարգացման բանկը, իսկ մատակարարը նույնպես իրանական Sunir ընկերությունը, արդեն սկսել է աշխատանքը:



























