Իրանի հետ սահմանակից Մեղրի եւ Ագարակ քաղաքների գազիֆիկացիան կավարտվի 2016 թվականի առաջին կիսամյակում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի, Վրաստանի, Իրաննի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարների հանդիպումից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
«Աշխատանքները, որոնք իրականացվում են Իրանի դրամաշնորհով, մնացել է մի փոքր մասը, որը մենք ուզում ենք ավարտին հասցրել»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ նշված քաղաքները գտնվում են Իրան-Հայաստան գազատարի հարեւանությամբ, բայց մինչ օրս տաքանում են էլեկտրականությամբ: Ագարակի բնակիչների համար այդ հարցը համեմատբար հեշտ է լուծվում (լեռնահանքային կոմբինատի շոնրհիվ, որտեղ միջին աշխատավարձը Երեւանից բարձր է), իսկ ահա մեղրեցիների համար վիճակն ավելի բարդ է:




























