Երեւանի Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնի տեսագրող սարքը ֆիքսել է դեկտեմբերի 20-ին գողություն կատարած երիտասարդին:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ դեկտեմբերի 20-ին անհայտ անձը առեւտրի կենտրոնի սրահներից մեկից կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակն ու դիմել փախուստի:

Ոստիկանությունը հորդորում է երիտասարդի մասին տեղեկություն իմացողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին: