NASA-ն Կարտոֆիլի միջազգային կենտրոնի (International Potato Centre) հետ համատեղ ուզում է Մարսի մթնոլորտին առավելագույնս մոտ պայմաններում կարտոֆիլ աճեցնելու ծրագիր սկսել: Այս մասին ասված է կենտրոնի պաշտոնական կայքում, հայտնում է Gazeta-ն:
Մասնագետները նշում են, որ նախագծի նպատակն է պարզել, թե որքանով է հնարավոր բույսեր աճեցնել մթնոլորտում 95 տոկոս ածխաթթու գազի առկայության պայմաններում: Փորձարկության համար հողը վերցնելու են Պերուի Պամպաս դե լա Խոյա անապատից, քանի որ այն առավելապես մոտ է մարսի հողին: Փորձագետների կարծիքով՝ ածխաթթու գազի բարձր քանակը կարող է արագացնել բույսերի աճը:




























