Մեծ Բրիտանիայի Թագավորական միության տիեզերագնաց Ստյուարտ Գրեյը կարճատեւ հոլովակ է ստեղծել, որը ցուցադրում է վերջին 60 տարիների ընթացքում մոլորակի ուղեծրի աղտոտման գործընթացը: Այս մասին հայտնում է Science News-ը, փոխանցում է Lenta-ն: Երկիր մոլորակի մերձակայքի աղտոտման պիոները ԽՍՀՄ-ն է, որը 1957թ. արձակել էր Երկրի առաջին արհեստական արբանյակը:

ԽՍՀՄ-ին հաջորդել է ԱՄՆ-ն, որը գործարկել է Explorer 1 ապարատը:

Յուրի Գագարինի՝ տիեզերք դուրս գալու պահին՝ 1961թ., հարերկրային տարածքն աղտոտված էր 200 ձեռագործ օբյեկտներով:

Մինչեւ 2007թ. ուղեծրում խոշոր թափոնների քանակը հասել էր 7000-ի:

Այս պահին հայտնի է, որ հարերկրային ուղեծրում կա տիեզերական սարքերի մոտ 20 հազար բեկոր: Դրանք լուրջ վտանգ են ներկայացնում Միջազգային տիեզերական կայանի թանկարժեք սարքավորումների համար: